Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, պատգամավորների 78 կողմ և 9 դեմ ձայներով Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Այս մասին հայտարարեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Օրեր առաջ մամուլն անդրադարձել էր այս ընտրութանը: Մասնավորապես նշվել էր, որ Գալստյանը Հարվարդում կրթություն ստացած հմուտ մասնագետ է, նաև ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է՝ հայտնի ընդդիմադիր և «լևոնական»:
Նշենք, որ այսօր պատգամավորները նաև Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեցին՝ իրենց ձայները տալով Կարեն Կարապետյանին: