Հասարակություն 

Ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկված քաղաքացիները տեղում մահացել են

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո առաջ ընթալով բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, ով նույնպես մահացել է։ Իսկ Mercedes-ի վարորդ ճիվաղը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից