Քաղաքական 

Բրյուսելում մինչև հիմա հեգնում են Նիկոլ Փաշինյանի այցը. Արմեն Աշոտյան

Երբ քո երկրի վարչապետի բրյուսելյան այցը տապալված է և Եվրամիությունը մինչև հիմա դրա մասին խոսում է և հեգնում, դարդն ընդհանուր է, այն երկրին է և կարելի է լացել այդ դարդը, որովհետև երկրիդ վարչապետն իր բարձունքի վրա չի գտնվել և շարունակում է չգտնվել, որպեսզի ապահովի Եվրոպական միության քաղաքական և ֆինանսական լիարժեք աջակցությունը Հայաստանին՝ գոնե Հայաստանի ստանձնած պարտականությունների շրջանակներում: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հայտարարելով, որ դարդն ազգինն է և պետք է ազգովի լացել:

Աշոտյանի խոսքերով, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողություններից մեկն է և այնքան տեսանելի է եղել, որ նույնիսկ ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հայտարարություն է տարածել, որով սատարում էր այդ համաձայնագիրը:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան իր գրառմանը, որով վարչապետի ելութն անհավասարակշիռ էր անվանել, Աշոտյանը նշեց, որ կոշտ չի արտահայտվել և քաղաքական կոռեկտության մասին հարցը պետք է ուղղել հենց վարչապետին, ով Երևանի հիմնադրման վայրից փորձում է սպառնալ և վարկաբեկել տարբեր քաղաքական ուժերի:

Աշոտյանի խոսքերով, հայկական հեղափոխությունը միջազգային հանրության կողմից դրական ընկալվեց երկու պատճառով, որ բռնություն չեղավ և որ սահմանադրական շղարշ ուներ՝ վարչապետն ընտրվեց խորհրդարանով. «Իսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները խիստ հարցականի տակ են դնում Հայաստանում իշխանափոխության գործընթացների թե խաղաղ լինելը, թե սահմանադրական լինելը: Կարծում եմ, որ երկրի վարչապետը սրա շուրջ պետք է մտածի»։

Նույն շարքից