ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի հասցեատերն իրեն գտել է, և ինքը ճիշտ չի համարում ինչ-որ բան ավելացնել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կան ուժեր, որոնք իրենց անվանում են հեղափոխության համար պայքարողներ, սակայն կուլիսների ետևում բանակցություններ են վարում Հանրապետականի հետ հեղափոխությունը տապալելու համար:
Այսօր Ազատության հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ ենթադրում է, թե ում է նկատի ունեցել Փաշինյանը, սակայն չի բարձրաձայնի այդ մասին:
Փաշինյանի հայտարարության մասին հարցին պատասխանել է նաև նրա թիմակից ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ անուններ չի հնչեցնելու, եթե պետք լիներ բարձրաձայնել այդ անունները, վարչապետը դա կաներ իր ելույթում: