«Ես երկար տարիներ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ և հարգում եմ նրան»,-այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող է Քոչարյանն արդյո՞ք համախմբել որոշ ուժերի քաղաքականություն վերադառնալուց հետո:
Կկանգնի արդյո՞ք ինքը Քոչարյանի կողքին, Ղուկասյանն ասաց, որ այդ հարցին չի կարող հիմա պատասխանել, որովհետև եթե-ներով չի կարող խոսել. «Ես նրա հետ երկար տարիներ աշխատել եմ: Փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը վերականգնել է աղետի գոտին: Ես հարգում եմ նրան: Նա կառուցել է աղետի գոտին, պատերազմի է մասնակցել, երկիրը կառուցվեց, արտագաղթ չկար: Ես բնավորություն չունեմ ամեն ինչ ուրանալու և մոռանալու: Ես ինչ տեսել եմ, դա եմ ասում»:
Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանին մեղադրում են մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի մեջ, պատգամավորը հայտարարեց, որ պետք չէ մեկին ինչ-որ մեղադրանք ուղղակի փաթաթել, պետք է փաստերով խոսել: