Քաղաքական 

Մենք պայմանավորվածություն չունենք Հանրապետականի հետ. Արտակ Զեյնալյան

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Լույս դաշինքի առաջին համար Արտակ Զեյնալյանը, պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք հանրապետականների հետ պայմանավորվածություն ավագանու ընտրություններում սատարելու մասով, նշեց, որ նման բան չկա, պայմանավորվածություն ձեռք են բերում բացառապես Երևանի բնակչի հետ, ով պետք է որոշի իր քաղաքապետին. «Մեր խոսքն ուղղված է Երևանի բնակչին»:

Զեյնալյանը հայտարարեց, որ որևէ կուսակցության հետ պայմանավորվածություն չկա. «Կուլիսային, անօրինական, անարդար, անբարոյական պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չենք բերել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն պետք է պայքարի, որ այս ընտրությունները լինեն օրինական, և քաղաքացիները դրա արդյունքներին հավատան»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Զեյնալյանն ասաց, որ մանրամասն չի ծանոթացել դրան և չի ցանկանում քիչ ինֆորմացիայի վրա հենվելով գնահատական տալ. «Կասեմ հետևյալը, որ Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա անհրաժեշտություն է»:

Նույն շարքից