Հասարակություն 

Այրվել են փայտյա կառուցատարեր

Սեպտեմբերի 11-ին, ժամը 11:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Նահապետավան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է հացատան քարե ծածկը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 12:10-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերը՝ մոտ 16 քմ:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախուրյանի խճուղու 7-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:29-ին, մարվել՝ 05:02-ին: Այրվել են Ջ. Հ-ին պատկանող տան տանիքի և խոհանոցի փայտյա կառուցատարերը՝ մոտ 20 քմ:

Նույն շարքից