ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլի ասուլիսով է հանդես գալու և բացատրություններ է տալու այսօր տեղի ունեցածի մասով:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում մի ձայնագրություն է տարածվել, որն արվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ժամանակ: Ձայնագրության մասով Analitik.am-ին ԱԱԾ-ից հայտնել են, որ մեկնաբանություններ չունեն, իսկ ՀՔԾ-ի հետ կապ հաստատել դեռ չի հաջողվում:
Այն, որ ԱԱԾ տնօրենը հանդես է գալու ասուլիսով և մանրամասն տեղեկացնելու է ամեն ինչ, քիչ առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ կարգադրությունն ինքն է տվել և հավելելով, որ տեղի է ունեցել գաղտնալսում: