Կատալոնիայիում ոստիկանությունը ձերբակալել է վրացի օրենքով գող Գոչա Մայսուրաձեին, ով մեղադրվում է երգչուհի Շակիրայի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Խերար Պիկեի բնակարանից գողություն կատարելու մեջ։ Այս մասին գրում է «Прайм Крайм»-ը։
Ըստ «Estrella Digital»-ի, Մայսուրաձեն, ով հայտնի է Գոգիտա մականունով, ձերբակալվել է հանցավոր խմբի հետ։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա կառավարել է հանցավոր խմբերի, ովքեր թալանել են հարուստ բնակարաններ Բարսելոնայում:
Այժմ Մայսուրաձեն մեղադրվում է մարդ ծեծելու, առևանգման և խոշտանգման մեջ: