ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառչած չէ պաշտոնից և պատրաստ է հրաժարական տալ: Այս մասին Վանեցյանը քիչ առաջ հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որն արվել է ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ժամանակ:
Ասուլիսի ժամանակ Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հասարակությունը կամ ՀՀ ղեկավարությունը պահանջեն դա: ԱԱԾ տնօրենը նաև հայտարարեց, որ ձայնագրությունը տարածվել է, որպեսզի իրենց խանգարեն սկսած գործն ավարտին հասցնել՝ նշելով, որ ինքը բավարար կամք ունի այդ բացահայտումներն ավարտին հասցնելու համար:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր հերթին հայտարարեց, որ հրաժարական կտա, եթե լինի հանրային պահանջ: