ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չգիտի, թե ով և ինչպես է գաղտնալսել իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Այս մասին ԱԱԾ տնօրենը հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով հայտնի ձայնագրությունը՝ և նշելով, թե չի կարծում, որ գաղտնալսումը կատարվել է իրենց կառույցի կողմից:
Վանեցյանը նշեց, որ արդեն քրեական գործ կա հարուցված: Նա նաև չբացառեց, որ գաղտնալսումը կատարվել է մեծ փողեր ունեցողների կողմից, ովքեր հնարավոր է գնել են հատուկ տեխնիկա և գաղտնալսել:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ գաղտնալսեն նաև այլ պաշտոնյաների, ԱԱԾ տնօրենն ասաց, թե չի բացառվում, որ եթե գաղտնալսել են իրենց, ապա կարող են գաղտնալսել նաև նախագահին, վարչապետին, Պն ղեկավարությանը և բոլորին: