Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու դրա հրապարակումը (եթե պարզվի, որ իրական է), ուղիղ սպառնալիք է մեր երկրի կայունությանն ու ազգային անվտանգությանը: Ով էլ դա արած լինի, Հայաստանում, թե` դրսում, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ, իսկ արտաքին տիրույթում` համապատասխան վերաբերմունքի:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը անդառնալի իրողություն է, որի հետ վաղ թե ուշ հաշվի են նստելու բոլորը, իսկ մեր ժողովրդի հավաքական կամքի իրացման դեմ դուրս գալու որեւէ փորձ դատապարտված է ձախողման:

Դուխով ժողովուրդ ջան...»:

Նույն շարքից