Գլխավոր Իրավական 

ՀՔԾ պետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի գործով կհարցաքննվի այն ժամանակ, երբ կորոշի վարույթն իրականացնող մարմինը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարգավիճակով է հարցաքննվելու առաջին նախագահը, Խաչատրյանը նշեց, որ դա ևս որոշելու է վարույթ իրականացնող մարմինը:

Վերոնշյալ ասվածը, Սասուն Խաչատրյանի խոսքերով, վերաբերում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Խաչատրյանը խոսեց նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին՝ հայտարարելով, որ նրան մեղադրանք չի առաջադրվել:

 

Նույն շարքից