Հասարակություն 

Իմ երեխաները չեն կարողանում դուրս գալ փողոց. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան

«Իմ երեխաները չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների և ընկերների հետ»,-այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, թե կողքից թվում է, որ իրենք ռոմանտիկայի մեջ են, սակայն դա այդպես չէ:

Վանեցյանի խոսքերով, իրենք այսօր գործ ունեն լուրջ բացահայտումների և այն մարդկանց հետո, ովքեր պատրաստ են ամեն ինչի, ունակ են անելու ամեն քայլ:

Խոսելով այսօրվա սկանդալային ձայնագրության մասին՝ ԱԱԾ տնօերնը հայտարարեց, որ այդ միջոցով փորձ է արվում իրենց շեղել բռնած ճանապարհից:

Վանեցյանը հայտարարեց, որ վերոնշյալ քայլ անողները հույս ունեն, որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հրաժարական կտան, ինչից հետո կգան նոր ղեկավարներ, ովքեր մտավախություն կունենա, որ իրենց գլխին էլ կսարքեն դուրս կշպրտեն: ԱԱԾ  տնօրենը նշեց, որ ամեն ինչ կբացահայտեն, ինչից հետո կխոսեն մնացածի մասին:

Նույն շարքից