Այն մարդիկ, ովքեր ասում են, թե ուր են Սաշիկի 50 տոկոսները, ասեմ, որ դրանք բանկում պահած են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վանեցյանը նշեց, որ առաջիկայում ամեն ինչ կհրապարակվի՝ նշելով, որ միլիարդավոր դոլարներ են գողացվել Հայաստանից:
ԱԱԾ տնօրենի խոսքերով, իրենք իրենց գործերը կանեն կվերջացնեն, իրենց ոտքով կգնան ու կզբոսնեն իրենց սիրելի քաղաքում:
Վանեցյանը նաև նշեց, որ վերոնշյալ բանկերը և ներսի բանկեր են, և դրսի:
ԱԱԾ տնօրենը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի մասին՝ հայտարարելով, որ առաջիկայում կհրապարակվեն այն սխեմաները, որոնց օգնությամբ նրա ընտանիքը հարստացել է: