Հասարակություն 

Կինը խորդանոցը մաքրելիս զինամթերք է հայտնաբերել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգած կինը հայտնում էր, որ խորդանոցը մաքրելիս զինամթերք է հայտնաբերել, որոնք ուզում է կամավոր հանձնել:

Կնոջ տուն մեկնած օպերատիվ խումբը խորդանոցում հայտնաբերեց տարբեր տրամաչափի փամփուշտի 8 արկղ, 10 ինքնաշեն նռնակ, «CC 5300» գրառմամբ ինքնաձիգ և 20 պահունակ:

Ըստ կնոջ հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից՝ հանգուցյալ եղբորը։

Նույն շարքից