Ձայնագրությունն ամբողջությամբ հաստատեց օդում կախված այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգն ամբողջությամբ քաղաքականացված է, կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում և ուղորդում է վարչապետն անձամբ, որ դատավորներին զանգում են, որ համապատասխան պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց, երբ խոսում են գործի հանգամանքների, կամ «սրան-նրան» բռնելու մասին: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի խոսքերով, հիմա ռեժիմը խուճապի մեջ է, ինչպես կասվեր ՀԱԿ-ի կողմից: