Հասարակություն 

Սեպտեմբերի 18-26-ը թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով անջատվելու են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակները հետևյալ ժամանակացույցով անջատվելու են.

18.09.2018թ. - 07.30-09.30

19.09.2018թ. - 07.30-11.30

20.09.2018թ. - 07.30-11.30

22.09.2018թ. - 07.30-11.30

25.09.2018թ. - 07.30-11.30

26.09.2018թ. - 07.30-11.30

Նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Նույն շարքից