Հասարակություն 

Վթար՝ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին. Կա տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը  գնահատել են բավարար:

Փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից