Սեպտեմբերի 11-ին Ախալցխայից ժամանած մի խումբ աշակերտներ՝ ղեկավար Արմեն Ադամյանի գլխավորությամբ հյուրընկալվեցին սփյուռքի նախարարությունում:
Ողջունելով աշակերտներին՝ նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը նշեց, որ սփյուռքի նախարարությունն աշխատում է իր բոլոր ծրագրերում ներգրավել վիրահայերին, միշտ պատրաստ է աջակցել նրանց և սիրով հյուրընկալել Հայաստանում:
Պատանիները ցանկություն հայտնեցին հաջորդ տարի մասնակցել «Քայլ դեպի տուն» ծրագրին, քանի որ այս տարվա մասնակիցներից շատ դրական կարծիքներ են լսել:
Հանդիպման ավարտին հյուրերը տվեցին հայաստանյան կրթական համակարգին, պահանջներին վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնեցին անխափան կապի մեջ գտնվել նախարարության հետ: