Հայաստան Քաղաքական Բարի օր 

Հրահանգում եմ թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին. Նիկոլ Փաշինյան

Այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը խոսեց այսօրվա թոփ թեմայի մասին.

«Գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերը և ուզում եմ ասեմ՝ միանշանակ և ադեկվատ, որ սա դավադրություն է, հանցագործություն է ՀՀ պետականության նկատմամբ, և ես հանձնարարել եմ ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությունը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Թերևս, երբ ես Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր էի, այդ ժամանակ դեռևս թերթում հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով, որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյանների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետության գաղտնի ծառայություններին զուգահեռ ստեղծել են գաղտնի ծառայություններ պետության մեջ:

Ես այսօր ասում եմ պատասխանատու՝ այդ բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները՝ սափրագլուխ ախրանաների տեսքով, հայտնաբերվելու են և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից  իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին:

Պարոնայք, Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, երկու ժամից ես լսեմ Ձեր զեկույցը կատարված աշխատանքների և արդյունքների մասին: Տո մկին էլ, ձկին էլ, այսուհետ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու՝ ԱՄՆ-ից լինի, ՌԴ-ից լինի, գտնելու են բերելու են իրանց գողացած ամեն լումա, ամեն դոլար»:

Նույն շարքից