Հասարակություն 

Իսրայելյան փողոցում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 41 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 20:12-ին:

Ամբողջությամբ այրվել է չշահագործվող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից