Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք Բարի օր 

Արմեն Աշոտյանին մեղադրում են կոռուպցիայի մեջ. Պատգամավորի պարզաբանումը

Այսօր իշխանական թերթերից մեկն ինձ մեղադրել է կոռուպցիայի մեջ։ Իհարկե, հաշվի առնելով իմ ակտիվ քննադատական գործունեությունը, իմ դեմ հակաարշավը սպասելի էր։

Հայտնում եմ, որ՝

1. 2016-ից Բժշկականի ճաշարանն աշխատացնում ՍՊԸ, որտեղ բաժնեմաս ունի նաեւ իմ եղբայրը, 2016-ից, այսինքն՝ իմ ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո։

2. Այսինքն Պաշտոնեական դիրքի որեւէ չարաշահում ինձ թույլ չեմ տվել։

3. Սեպտեմբերի մեկից եղբայրս, ով խոհարար է, կապ չունի այդ ՍՊԸ-ի հետ։ Իսկ թե ով է այսօր դրանով զբաղվում եւ իմչպես՝ առաջարկում եմ պարզել այդ նույն թերթին։ Եթե դժվարանաք՝ ես կօգնեմ։

4. Ավելորդ է ասել, որ շարունակելու եմ ակտիվ եւ քննադատական կեցվածքս ու որեւէ սեւ արշավ իմ դեմ ինձ չի խոչընդոտելու։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր.

«Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին կրթության նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում էր, որ վարչապետ Փաշինյանը ծածանում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը և ինչ հարցադրում անում են, պատասխանում է, թե կոռուպցիայի դեմ են պայքարում:

Ինչու է Աշոտյանն այդքան սարսափում «կոռուպցիա» բառից և կոռուպցիայի դեմ պայքարից: Որովհետև ամբողջովին խրված է եղել կոռուպցիայի մեջ և շարունակում է մնալ, անգամ նոր իշխանության պարագայում:

Միայն մի շատ աննշան օրինակ. Աշոտյանը ԳԿՆ եղած տարիներից ցայսօր շարունակում է մնալ Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: Իսկ նրա եղբայրը շարունակում է աշխատեցնել Բժշկական համալսարանի չորս սննդի օբյեկտները՝ երկու բուֆետները, սրճարանը և ճաշարանը: Մի՞թե սա կոռուպցիայի դասական օրինակ չէ, երբ մարդն իր դիրքն ու պաշտոնն օգտագործում է իր և իր շրջապատի համար եկամուտ ապահովելու համար: Թե՞ ինչ-որ մեկը մտածում է, որ Աշոտյանը ոչ մի կապ չունի այդ սննդի օբյեկտներն իր եղբոր տնօրինմանը հանձնելու հետ»:

Նույն շարքից