ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում հատուկ քննչական ծառայության պետը մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց: Սասուն Խաչատրյանը, մասնավորապես, հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ զինծառայողները 2008 թ.-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը:
«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, եւ ես հիմա այդ փաստն ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, ընդ որում՝ բնօրինակներ, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչեւ մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- ասուլիսում հայտարարեց Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ փաստաթղթերում նշված որպես վարձատրություն տրամադրված գումարները հանվել են օլիգարխների հաշիվներից:
Սասուն Խաչատրյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցեց քրգործում եղած բնօրինակ փաստաթղթերի թղթապանակը, որն էլ Վանեցյանը մի քանի վայրկյանով ցուցադրեց լրագրողներին: Հրապարակված փաստաթուղթը վերնագրված է այսպես՝ «Արտակարգ դրության ընթացքում պահակային ծառայություն կատարող անձնակազմին լրացուցիչ վարձատրության գումարների վճարման տեղեկագիր»: Փաստաթուղթը թվագրված է 2008 թվականի մարտի 8-ով: Զինծառայողների ցանկի վերեւի ձախ անկյունում գրված է զորամասի համարը՝ «95532»:
Ինչպես կարելի է տեսնել նկարում, նշված ծառայության համար զինծառայողներին վճարվել է 50-հազարական դրամ: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՔԾ պետի, վճարվել է 18 միլիոն դրամ, որը եթե բաժանում ենք 50 հազարի, ապա ստացվում է, որ այդ օրերին 360 զինծառայող մասնակցել է օլիգարխների ունեցվածքների պահպանության գործին:
Ներկայացնում ենք հրապարակված ցանկում հնարավորինս ընթեռնելի անուն-ազգանունները եւ զինվորական կոչումները.
Գնդապետ Սիմոնյան Արթուր Վանյայի
Փոխգնդապետ Տոնոյան Արտակ Արտուշի
Մայոր Ավդալյան Արտյոմ Հենրիկի
Մայոր Ավետիսյան Գարուշ Բագրատի
Մայոր Զախրաբեկյան Արթուր Ալբերտի
Մայոր Սարգսյան Սամվել Մարտունի
Կապիտան Ավետիսյան Էդուարդ Նիկոլայի
Կապիտան Ավետիսյան Վասակ Ավետիսի
Կապիտան Գաֆարյան Աշոտ Արշալույսի
Կապիտան Գեղամյան Հրայր Վահանի
Կապիտան Գրիգորյան Մկրտիչ Ղազարոսի
Կապիտան Հակոբյան Վախթանգ Խաչիկի
Կապիտան Ոսկանյան Երվանդ Նիկոլի
Կապիտան Սահակյան Էդիկ Տոնիկի
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում