Հասարակություն 

17 տարեկան պատանին կարողանում է քայլել միայն ցավազրկողների ազդեցության տակ, նա օգնության կարիք ունի (տեսանյութ)

Դավիթ Մարկոսյանը ծնվել է 1997 թվականին: 2010 թվականին նրա մոտ հոդային սուր ցավեր են նկատվում, ծնողները դիմում են բժիշկի եւ ախտորոշվում է յուվինիլ իդիոպատիկ արթրիտ, ինչպես նաեւ պարբերական հիվանդություն: Երեխան դժվարանում է քայլել, սկսում է ցավազրկող դեղեր ընդունել:



Հայաստանում նրա բուժումը շարունակելն անիմաստ է, քանի որ հայաստանյան պայմաններում արվել է ինչ հնարավոր է: Դավիթը գտնվում է Արաբկիր ԲԿ ռեւմոտոլոգիական եւ պարբերական դիսպանսեր հսկողության տակ, ստանում է հորմոնալ եւ ցիտոստատիկ բուժում: Ներկա պահին հիվանդությունը սրացման փուլում է:



Դիմելով եվրոպական կլինիկաներին՝ պարզվել է, որ Գերմանիայում Դավթին հնարավոր է բուժել, սակայն դրա համար անհրաժեշտ է 15000 Եվրո: Այս միջոցների հայթայթման խնդրանքով Դավթի մայրը՝ Գոհար Դանիելյանը, դիմում է բարի մարդկանց աջակցությանը՝ 17 տարեկան իր որդուն այդ տանջալի ցավերից ազատելու ակնկալիքով:



Դավթի ծնողների հեռախոսահամարն է՝ +37496 611 417:



Դավթի մոր՝ Գոհար Դանիելյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16040067783900 / ՀՀ դրամ/,



16040067783901 /ԱՄՆ դոլար/,



16040067783902 /Եվրո/,


16040067783903 /ՌԴ ռուբլի/,


SWIFT:


ARMJAM22:

Նույն շարքից