«Ես թիկնապահ չունեմ, օլիգարխ չեմ, ոչ էլ զենք ունեմ»,-այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանն իրեն չի վերաբերում:
Սեպտեմբերի 11-ին հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հրահանգ էր տվել Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին ռեյդեր սկսել՝ ասֆալտին պառկեցնելով օլիգարխների թիկնազորներին: