Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը և Ճապոնիան կարող են վերջապես կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեին առաջարկել է մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Պուտինն առաջարկել է այդ պայմանագիրը ստորագրել առանց որևէ նախապայմանի՝ հավելելով, որ ստորագրվելիք պայմանագրի հիման վրա հնարավոր կլինի քննարկել բոլոր վիճելի հարցերը:

Նշենք, որ Մոսկվան և Տոկիոն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բանակցություններ են վարում խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ մասնավորապես Կուրիլյան կղզիների հարավային մասի շուրջ:

Նույն շարքից