Օրեր առաջ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն ֆրանսերեն է սովորում Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքը ֆրանսերենով արտասանելու համար: Նշվում էր, որ այդքան կարճ ժամկետում Փաշինյանը դժվար թե կարողանա ֆրանսերեն սովորել, սակայն գոնե կկարողանա սահուն արտասանել ողջույնի խոսքը:
Ինչպես երևում է, վարչապետ Փաշինյանը կարողացել է հասնել իր նպատակին: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ֆրանկոֆոն միջազգային ՀԿ-ների 11-րդ կոնֆերանսի բացման արարողության ժամանակ վարչապետն իր ելույթն ունեցավ հենց ֆրանսերեն: Նշենք, որ նա իր ելույթի մի մասը ընթերցեց, սակայն մի հատվածը կարողացավ արտաբերել առանց թերթիկի օգնության:
Հավելենք, որ ՀՀ կառավարության ղեկավարը ոչ մեկ անգամ է հայտարարել լեզուների կարևորութան մասին՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր մարդ առնվազն 2 օտար լեզու պետք է իմանա: