Գլխավոր Քաղաքականություն 

Լենա Նազարյանն ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունն ի վերջո ընտրել է խմբակցության ղեկավարին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Լենա Նազարյանին։

Հիշեցնենք, որ այս աթոռը թափուր էր այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Կային տեղեկություններ, որ խմբակցության ղեկավարի աթոռի համար պայքարում է նաև Էդմոն Մարուքյանը:

Հավելենք, որ Լենա Նազարյանի մասին հայտարարությունից հետո ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բոլորի անունից շնորհավորեց նրան՝ մաղթելով արգասաբեր աշխատանք։

Նույն շարքից