Հայաստան Քաղաքականություն 

Նախ պետք է վերծանել, թե ինչ է օլիգարխը. Գալուստ Սահակյանը՝ Փաշինյանի հայտարարության և սկանդալային գաղտնալսման մասին

analitik.am

Դա պետության համար խայտառակ երևույթ է: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հետ կապված սկանդալին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքում արած հայտարարություններին, Սահակյանը նշեց, որ պետությունը հատուկ կառույցներ գոյություն ունեն, որոնք պետք է զբաղվեն գողացված գումարները վերադարձնելով, իսկ կառավարությունը պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ:

Սահակյանը չի կարող ասել, թե ում ձեռքի գործն է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու տարածումը, սակայն նրա համար մի բան հստակ է՝ դա վատ է Հայաստանի Հանրապետության համար:

Ինչ վերաբերում է օլիգարխների թիկնազորները գետնին պառկեցնելու մասին վարչապետի հայտարարությանը, Սահակյանը նշեց, որ նախ պետք է վերծանել, թե ինչ բան է օլիգարխը՝ հավելելով, թե ճիշտ չեն պնդումները, որ օլիգարխները Հանրապետական կուսակցությունից են, իսկ նման հայտարարություններ անելիս, պետք է անուններ տալ:

Սահակյանը չի կարծում, որ գաղտնալսում իրականացրել են ուղղակի մեծահարուստ մարդիկ, ովքեր գնել են հատուկ սարքեր: Սակայն նրա համար ավելի մտահոգիչ է այն, որ այդ տրամաչափի պաշտոնյաներն իրենց խոսակցությունը վարում են հեռախոսով, այնինչ պետք էր հանդիպել ու խոսել:

Նույն շարքից