Գլխավոր Հասարակություն 

Կրակոցները սովորաբար կապում ենք հանդիպումների հետ․ Բաղանիսի գյուղապետ

analitik.am

Երեկ երեկոյան Բաղանիս գյուղում կրակոցներ են եղել։ Այս մասին Analitik.am-ը զրուցեց Բաղանիս գյուղի գյուղապետ՝ Նարեկ Սահակյանի հետ:

Մեզ հետ զրույցում, գյուղապետն ասաց, որ 5-7 րոպե տևողությամբ կարճ կրակահերթ է տեղի ունեցել. «Երեկոյան 22:30 կարճ կրակահերթ է տեղի ունեցել՝ 5-7 րոպե տևողությամբ, բայց գիշերը հանգիստ է անցել: Այս պահին իրավիճակը հանգիստ է և հիմնականում վնասներ չունենք»,- ասաց Սահակյանը:

Սահակյանի խոսքերովլ, սեպտեմբերի 2-ից կրակոցներ կան և դրանք լինում են հիմնականում երեկոյան ժամերին, սակայն կարճ տևողության՝ 10-ից 15 րոպե․ «Կրակոցները սովորաբար կապում ենք հանդիպումների հետ, սակայն ոչ մի մեկնաբանություն տալ չեմ կարող: Կրակողները կարող ենք ամեն ինչի հետ էլ կապել, բայց դա մեր համար նորություն չի»:

Ինչ վերաբերում  է քայլեր ձեռնարկելուն, Սահակյանն ասաց, որ դա իր իրավասությունների մեջ չի մտնում․ «Դա բանակի գործն է, իսկ նրանք շատ օպերատիվ են աշխատում»:

Սահակյանի խոսքերով, ոչ մեկին դիմելու կարիք չկա այս մասով, որովհետև ամեն մեկն էլ իր անելիքը գիտի և լավ է անում, եթե չաներ, ադրբեջանական բանակն արդեն մտած կլիներ Բաղանիս:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից