Հասարակություն 

Արա Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը, հայտարարեց, որ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել  և անպատկերացնելի է, թե ինչպես կարող էր նման բան լինել. «Ինչ վերաբերում է մնացածին, ես կարծում եմ, որ մենք պետք է այդ հարցին անդրադառնանք՝ համաձայն օրենսդրությամբ սահմանված կարգի և Սահմանադրության»:

ԱԺ խոսնակը չմեկնաբանեց հարցը, թե ինչպես կարող է ԱԱԾ տնօրենն ուղղություն ցույց տալ դատավորին՝ հայտարարելով, որ պարզաբանումը պետք է տեղի ունենա օրենքներին համապատասխան:

Նույն շարքից