Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ինձանից դուխով և խելացի հեղափոխական քիչ կգտնեք. Զոհրաբյանը պատրաստ է կամուֆլյաժ հագնել և պայքարել

analitik.am

Սա իհարկե իմունիտետի անպաշտպանության մասին է խոսում: Այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը։

Զոհրաբյանի խոսքերով, այս պահին ինքը ձեռնպահ կմնա այլ մեկնաբանություններ տալուց, մինչև հստակ պարզաբանում կլինի, թե ինչպես է նման բան հնարավոր եղել:

Ինչ վերաբերում է սպիտակների և սևերի մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, Զոհրաբյանի խոսքերով, այն պետք է լինի կոնկրետ, հասցեական, որպեսզի բոլորը հասկանան, թե ով է սևը. «Ես նորից եմ ասում, որ ինձ համար մեր երկրում չկան սևեր և սպիտակներ: Տպավորություն է, որ մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ ականատեսն ենք հեղափոխական հերթական մոբիլիզացիայի: Երբ ես երևանցուն ներկայացնում եմ Երևանի խնդիրները, իսկ զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում, մենք պետք է հասկանանք՝ հեղափոխական երկրորդ մոբիլիզացիան ենք հայտարարո՞ւմ, թե չէ: Եթե այդպես է, ես կարող եմ վստահեցնել, որ ինձանից ավել հեղափոխական՝ թե դուխով, թե խելքով, շատ քիչ կարելի է գտնել: Եթե մրցակցությունը լինելու է այդ հարթության վրա, խնդիր չկա»:

Զոհրաբյանի պնդմամբ, սակայն երևանցին ցանկանում է լսել այս կամ այն ուժի ծրագրերը. «Եթե պետք են հեղափոխական կոչեր, կհագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր կանենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան: Այսպիսի քարոզչություն չի կարող լինել, մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին»:

Նույն շարքից