Գլխավոր Հասարակություն 

Բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններում, դա փաստ է. Դավիթ Տոնոյան

analitik.am

Ես չեմ կարող գնահատել նախաքննական մարմինների և դատախազության գնահատականները, դա ճիշտ չի լինի: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հայտարարություններին, որ Մարտի 1-ի գործողություններին մասնակցել է նաև բանակը:

Նախարարը հայտարարեց, որ ԶՈւ-ն մարտի 1-ի գործողություններում ներգրավված է եղել, ինչը փաստ է, և դա եղել է արտակարգ դրության շրջանակներում՝ հավելելով, թե այն,  ինչ կատարվել է դրանից ավել, նախաքննությունը կհաստատի:

Ինչ վերաբերում է բանակում բարոյահոգեբանական վիճակին, նախարարն ասաց, որ այն միշտ բարձր է՝ անկախ ամեն ինչից:

Նախարարը խոսեց նաև Սիրիա  մասնագետներ ուղարկելու մասին՝ հայտարարելով, որ խոսքը վերաբերում է ԶՈւ հումանիտար ոլորտի մասնագետների՝ բժիշկներ, ականազերծողներ, անվտանգության անձնակազմ. «Այդ հումանիտար գործողությանը մասնակցելը բխում է մեր ազգային շահերից»:

Անձնակազմը լինելու է մոտ 100 հոգի, իսկ ժամկետի մասով դեռ որոշում չկա:

Նույն շարքից