Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ճշգրիտ է, այո. Նիկոլ Փաշինյանը՝ օլիգարխների վերաբերյալ իր հրամանի մասին

analitik.am

Ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ճշգրիտ է, այո: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն զեկուցել են արդյո՞ք ԱԱԾ-ն և ոստիկանությունը կատարած աշխատանքի մասին:

Սեպտեմբերի 11-ին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հանձնարարել էր վերոնշյալ կառույցներին ստուգումներ սկսել և ասֆալտին պառկեցնել օլիգարխների թիկնազորներին ու 2 ժամում զեկուցել իրեն կատարված աշխատանքների մասին:

Հարցին, թե մտահոգություն չունի արդյո՞ք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է այնքան սրվել, որ խորհրդարանն ինքնալուծարման դժվարությամբ գնա, կառավարության ղեկավարը բացասական պատասխան տվեց:

Վարչապետը նաև հայտարարել է, որ արտաքին հետք չի տեսնում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հետ կապված սկանդալի մեջ:

Նույն շարքից