Միջազգային Քաղաքականություն 

Ես սա ասում եմ առանց հեգնանքի. Պուտինը գովեստի խոսքեր է ասել Թրամփի հասցեին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջնորդի որակներ և խիզախություն է դրսևորել, երբ գնացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նշել է, որ դա ասում է առանց հեգնանքի ՝ նշելով, որ Թրամփն իրականում առաջնորդի նման է պահել իրեն՝ ցուցաբերելով քաղաքական համարձակություն:

ՌԴ նախագահը նաև նշել էր՝ եթե Հյուսիսային Կորեան ինչ-որ բան է անում դենուկլեարիզացիայի համար, պատասխան քայլերի է սպասում:

Նույն շարքից