Քաղաքականություն 

ՀՀ ԱԳ նախարարությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

analitik.am

Վարչապետ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի  ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, Բալայանը նշել է, որ արտգործնախարարը երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձել է այդ հարցին, ասել, որ կա առաջարկություն, կա պայմանավորվածություն, որ հանդիպումը տեղի է ունենալու, սակայն հայկական կողմը նախընտրում է այդ մասին հայտարարել համաձայնեցված կարգով՝ համաձայնեցված Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, համաձայնեցված նաև ադրբեջանական կողմի հետ. «Այդ «համաձայնեցվածին» հետևելը նաև վկայում է պայմանավորվածությունների հանդեպ մեր պատասխանատվության մասին: Ադրբեջանն ամեն շաբաթ հայտարարում է, որ, օրինակ, Նյու Յորքում է լինելու: Միգուցե Նյու Յորքում չի լինելու: Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է այդ մասին հայտարարվելու: Պետք է նշեմ, որ այդ սահմանված ժամկետին դեռ պետք է սպասել»:

 

 

Նույն շարքից