Միջազգային Քաղաքականություն 

Ճապոնիան օդի մեջ է թողել Պուտինի խաղաղության ձեռքը

analitik.am

Ճապոնիան Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել տարածքային վեճերը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ճապոնացի պաշտոնյան նշել է, որ Տոկիոն շարունակելու է բանակցություններ վարել, սակայն հարցը պետք է լուծվի հետևյալ հերթականությամբ՝ տարածքների վերադարձ, հետո՝ խաղաղության պայմանագիր:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեին առաջարկել էր խաղաղության պայմանագիր ստորագրել, հետո քննարկել տարածքային հարցերը:

Նշենք, որ Ռուսաստանն ու Ճապոնիան խաղաղության պայմանագիր չեն կարողանում ստորագրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հիմնական վեճը վերաբերում է Կուրիլյան կղզիներին, որի մասով կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Նույն շարքից