Քաղաքականություն 

Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը ձգտում է տապալել ԼՂ հակամարտության կարգավորումը. Իլհամ Ալիև

analitik.am

Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ձգտում է տապալել հակամարտության կարգավորման գործընթացը և բանակցությունները: Այս մասին գրում է interfax.az-ը:

Ալիևին հատկապես դուր չի եկել ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ Բաքուն բանակցություններ պետք է վարի Ստեփանակերտի հետ:

Ադրբեջանի նախագահի խոսքերով, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ փորձում է տապալել բանակցային գործընթացը և եթե դա այդպես է, ուրեմն ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հենց հայկական կողմի և մասնավորապես Փաշինյանի վրա:

 

Նույն շարքից