Հասարակություն 

Դերասան Քամբերբեթչի երկրպագուները կերել են դերասանի շոկոլադե արձանի մատներն ու քիթը (տեսանյութ)

Շերլոկ Հոլմսի կերպարը մարմնավորած բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչի երկրպագուներ մի քանի օրում փչացրել են դերասանի շոկոլադե քանդակը։ Նրանք կոտրել են շոկոլադե մատները, գողացել են թիթեռնիկ–փողկապն ու քիթը, գրում է ՌԻԱ Նովոստին։



Քամբերբեթչին շոկոլադով «անմահացնելու» գաղափարը ծնվել էր այն ժամանակ, երբ UKTV հեռուստաալիքի հանդիսատեսը 38–ամյա դերասանին հեռուստասերիալների «ամենահամեղ» աստղ էր ճանաչել։ Քամբերբեթչը զբաղեցրել էր առաջին տեղը` ստանալով ձայների 12 տոկոսը։ Հարցումների արդյունքներն ամփոփելուց հետո UKTV–ն ու Drama հեռուստաընկերությունը ութ հոգուց բաղկացած թիմին պատվիրել էին բելգիական շոկոլադից պատրաստել դերասանի իրական չափերով արձանը։ Պահանջվել էր 250 ժամ, և նրանք կերտել էին իրական Քամբերբեթչին անչափ նման, 40 կիլոգրամանոց քանդակը։ Ուրբաթ շոկոլադե Քամբերբեթչին տեղադրել էին արևելյան Լոնդոնում գտնվող Westfield առևտրի կենտրոնում։



Քանդակի շուրջ տեղադրված թաքնված տեսախցիկները տեսագրել են, թե ինչպես են մեծահասակներն ու երեխաները մոտենում քանդակին և կտորներ պոկում։ Ոմանք, չցանկանալով փչացնել քանդակը, պարզապես փորձել են լիզել շոկոլադե Քամբերբեթչին։


 

 

Նույն շարքից