Հասարակություն 

Պարգևատրվեցին «Սկալա-2018» ուսումնավարժության լավագույն մասնակիցները

analitik.am

Սեպտեմբերի 8-ից 11-ը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Սկալա-2018» հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքների ամփոփման ընթացքում, որին մասնացում էր նաև ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ ԱԻ և Ղազախստանի ՆԳ նախարարությունների մի շարք սպաներ և աշխատակիցներ երկկողմ ակտիվ համագործակցության խթանման և վարժանքի ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունք ցուցաբերելու համար պարգևատրվել են ՀՀ ԱԻ նախարարի հրամանով։

ՀՀ ԱԻ և Ղազախստանի ներքին գործերի նախարարությունների միջև սերտ համագործակցության իրականացման համար ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀԱՊԿ ԱԻ գծով ՀԽ նախագահ Յուրի Իլյինը և Ղազախստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության ղեկավար Արամայիս Գրիգորյանը։

ՀՀ ԱԻ և Ղազախստանի ներքին գործերի նախարարությունների կողմից անցկացրած հատուկ տակտիկական ուսումնավարժությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար նույն մեդալով պարգևատրվել են նաև Ղազախստանի ներքին գործերի նախարարության Ալմաթայի ԱԻ դեպարտամնետի պետ Ս․ Գ․ Աուբաքիրովը, Ալմաթայի մարզի ԱԻ դեպարտամենտի պետ Դ․ Ե․ Բաիհսարիևը, ՂՀ ՆԳՆ ԱԻ օպերատիվ-փրկարարական ջոկատի ղեկավար Վ․ Ցոյը, ՆԳՆ արևելյան տարածաշրջանային աէրոմոբիլային օպերատիվ-փրկարարական ջոկատի ղեկավար Ի․ Լապենլավսկին։

ՀՀ ԱԻՆ պատվոգրեր են շնորհվել ՂՀ ՆԳՆ կենտրոնական տարածաշրջանային աէրոմոբիլային օպերատիվ-փրկարարական ջոկատի ղեկավար Ե․ Բ․ Կաբիլտանին, ՂՀ ՆԳՆ հյուսիսային տարածաշրջանային աէրոմոբիլային օպերատիվ-փրկարարական ջոկատի ղեկավար Ա․Ե․ Դոսմաիլովին, ՂՀ ՆԳՆ հարավային տարածաշրջանային աէրոմոբիլային օպերատիվ-փրկարարական ջոկատի ղեկավար Ա․ Յ․ Ֆեդոսիյադիին և ՂՀ ՆԳՆ Ալմաթայի մարզի օպերատիվ-փրկարարական դեպարտամենտի փրկարար Ռ․ Հ․ Տոլեուբևին։

Հայկական կողմից մեդալներով պարգևատրվեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի հրամանատար, միջազգային կարգի փրկարար, փ/ծ փոխգնդապետ Ս․ Բիձյանը, վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Սարոյանը և ևս երկու հայ փրկարարներ։ Մեդալներ ստացան նաև ՀԱՊԿ-ը ներկայացնող Վ․ Հովակիմյանը և Դ․ Գևորգյանը։ Եվս 4 հայ փրկարարի շնորհվեցին պատվոգրեր։

Նույն շարքից