Քաղաքականություն 

ՀԱՊԿ-ին անդամակցելն այլընտրանք չունի. Էդուարդ Շարմազանով

analitik.am

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը:

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կարևորությանը ՀՀ անվտանգության ապահովման գործում` Էդուարդ Շարմազանովը նշել է. «ՀԱՊԿ-ն ունի առանցքային նշանակություն մեր երկրի անվտանգության ապահովման գործում և այդ առումով ՀԱՊԿ-ին անդամակցելն այլընտրանք չունի»:

Հանդիպմանը ներկա էր ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

 

Նույն շարքից