Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ես ՀՔԾ-ի որոշման մասին իմացել եմ ԱԱԾ տնօրենից. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին վերաբերող հատվածին, որտեղ ՀՔԾ պետը ԱԱԾ տնօրենին ասում է, որ պատրաստվում է խոսել վարչապետի հետ՝ Խաչատուրովի կալանքի մասով,  պատասխանելով այն հարցին՝  իր հետ խոսել են, թե՝ ոչ, և եթե խոսել են, ինքն ի՞նչ է պատասխանել, ասաց, որ այդ թեմայով ինքն իրականում պետք է խոսեր սեպտեմբերի 11-ի հանրահավաքին:

Փաշինյանի խոսքերով, երբ ինքը ՀՔԾ պետի թեկնածու է առաջադրել, վերջինիս հետ ունեցել է պայմանավորվածություն, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համաձայն, չկան Հայաստանում անձեռնմխելի մարդիկ և եթե քննության օբյեկտիվ ընթացքը  հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու անհրաժեշտության՝ հանուն քննության շահերի, ուրեմն դա պետք է արվի՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը. «Դրանից հետո ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում ինձ հետ ճշտել՝ արդյո՞ք կարելի է Հայաստանում օբյեկտիվ քննություն իրականացնել, և եթե որևէ մեկին ձերբակալելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունը քննչական մարմիններն իրականություն դարձնեն: Տվյալ դեպքում ես ՀՔԾ-ի որոշման մասին իմացել եմ ԱԱԾ տնօրենից, տեղեկացել եմ իրավիճակի մասին և ասել՝ եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է ձերբակալել, կալանավորել, դա պետք է տեղի ունենա: Ես հիմա այդ դիրքորոշումը վերահաստատում եմ ԱԺ ամբիոնից»:

Նույն շարքից