Քաղաքականություն 

Համարեք դա միամիտ իջևանցու բացթողում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Պարոն Փաշինյան, դուք իսկապե՞ս կարծում եք, որ Արցախի հարցը կարելի է լուծել հանրահավաքին մասնակցող մարդկանց այո-ով կամ ոչ-ով: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով կառավարության ղեկավարին, հարցրեց ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ վարչապետին հիշեցնելով օգոստոսի 17-ին հանրահավաքում վերջինիս կողմից հնչեցրած ելույթը:

Վարչապետը նշեց, որ հանրահավաքի ժամանակ ինքը խոսել է նաև հանրաքվեների ինստիտուտն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: Վարչապետի խոսքերով, նման հարցերը պետք է լուծվեն համաժողովրդական քվեարկության միջոցով, և եթե ինքը կամ կառավարությունը որևէ արժանի տարբերակ տեսնեն ժողովրդին ներկայացնելու համար, կլինի հանրաքվե, իսկ հանրահավաքներն այդ հանրաքվեների նախապատրաստության շրջանն է. «Կարծում եմ հասկանալի է, որ այդ կարգի հարցերը պետք է լուծել ժողովրդի կամարտահայտմամբ: Սակայն դա չի նշանակում, որ մի հանրահավաքով կարելի է որոշել Արցախի հարցը: Կարելի է հանրաքվե անել, իսկ հանրահավաքներով քարոզչություն իրականացնել»:

Տիկին Կյուրեղյանը նշեց, որ իր նման միամիտ մարդիկ Հանրապետության հրապարակում շատ եղած կլինեն, նրանց պետք էր ասել, որ իրենց կարծիքը կարևոր է, բայց հանրաքվե է անցկացվելու, որովհետև շատերի մոտ միամիտ տպավորություն է ստեղծվել, որ հանրահավաքով են որոշելու Արցախի հարցը։

«Տիկին Կյուրեղյան, համարեք դա միամիտ իջևանցու բացթողում»,-ասաց վարչապետը:

«Կարելի է հիանալ այդ կառուցողական և հանդուրժող մթնոլորտով»,-արձագանքեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:

Նույն շարքից