Այս գիշեր ոստիկանները բերման են ենթարկել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին, որոնց կարճ ժամանակ անց ազատ են արձակել:
Ոստիկանությունից Analitik.am-ին հայտնեցին, որ վերջիններիս բերման ենթարկել են, սակայն նրանց ազատ են արձակել, քանի որ վերջիններիս մոտ զենք չի եղել:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ բերման են ենթարկել ուղեկցող խմբի՝ չհայտնելով, թե ում ուղեկցող խմբի մասին է խոսքը: Մեր մի քանի անգամ հնչեցրած հարցին, ոստիկանության մամուլի ծառայությունից կոնկրետ պատասխան չտվեցին՝ հայտարարելով, որ հարցին արդեն պատասխանել են: