Այսօր՝ Լույս Դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ որոշել էր Երևանի ավագանու ընտրություններին խոսել միայն քարոզարշավից, սակայն ստիպված է այդ որոշումից հրաժարվել․ «Ես որոշել էի, որ Երևանի ավագանու ընտրություններում խոսելու եմ միմիայն քարոզարշավից և աշխատելու եմ մաքսիմալ ներկայացնել իմ երկար տարիների ընկեր՝ Արտակ Զեյնալյանին, բայց ցավոք կխոստովանեմ, որ այսօր ստիպված եմ այդ որոշումից հրաժարվել։ Երեկ արդեն ավագանու ընտրություններում հնչեցին տեսակետներ, որն ինձ շատ տխրեցրեց: Ավագանու ընտրությունները սկսեցին բաժանվել սևի ու սպիտակի և այդ սև ու սպիտակը դարձավ կարևոր: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը չի ուզում այդ սև ու սպիտակը, մենք չունենք այդ խնդիրը և դա նշանակում է, որ մեր հանրությունը պետք է իր մեծամասնության մեջ քվեն տա Հայկ Մարությանին կամ որևէ այլ թեկնածուի»:
Սարգսյանի խոսքերով, դա նշանակում է այն, որ եթե Իմ Քայլը դաշինքի օգտին չես քվեարկում կամ այդ դաշինքի հետ չես, ուրեմն հակահեղափոխական ես կամ ՀՀԿ-ի հետ համագործակցող․ «Ժողովուրդ ջան, ինձ աշխարհի հազարավոր մեղքերի մեջ կարող են մեղադրել, բայց գործարքի մեջ գնալու, դա անկեղծ ասած, սրբապղծություն է և դրանում ոչ ոք չի կարող ինձ մեղադրել»: