Հայաստան Քաղաքական Բարի օր 

Հայաստանն  այսօր քաղաքացիության ինստիտուտի համաշխարհային առաջնորդն է.Նիկոլ Փաշինյան

Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում կայացած հավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն  այսօր քաղաքացիության ինստիտուտի համաշխարհային առաջնորդն է.  «Աշխարհում չկա մի երկիր, որտեղ քաղաքացու ինստիտուտն ավելի ուժեղ լինի, և դուք կարող եք, այո, այս էներգիայի վրա ստեղծել նոր գաղափարներ, նոր հնարավորություններ և կառավարությունն, ինչպես ասել եմ, ոչ թե ձեր գլխի ղեկավար լինի, այլ պետք է ձեր ոտքերի տակ հող լինի, որպեսզի դուք քայլեք այդ հողի վրա վստահ։

Դուք հզոր եք, և ես չեմ ուզում, որ դուք որևէ մեկի ձեռքին նայեք, որովհետև դուք կարող եք ձեր ընտանիքների բարեկեցությունն ապահովել աշխատանքով, որովհետև ՀՀ-ը չպետք է լինի աղքատության երկիր, ՀՀ-ն պետք է լինի աշխատանքի երկիր, տաղանդի երկիր, հարստության երկիր, որտեղ ամեն մարդ ինքը կարող է ստեղծել, արարել, որտեղ ինքն իրեն կարող է բարձրացնել, որովհետև ձեր երկրում մայրաքաղաքի  քաղաքապետ է դառնում մի մարդ, ով սկսել է զրոյից, մինուսից, ձեր երկրում վարչապետ է դարձել մի մարդ, ով սկսել է մինուսից» ։

 

Նույն շարքից