Գլխավոր Հասարակություն 

Վարչապետի օգնականը վիրահատվել է և առանց վճարելու հանգիստ տուն գնացել

analitik.am

Analitik.am-ի ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն Էրեբունի ԲԿ-վիրահատության է ենթարկվել (հաշվի առնելով բժշկական գաղտնիքը՝ չեն հրապարակում, թե կոնկրետ ինչ վիրահատություն)։

Ըստ մեր տեղեկության, վիրահատության արժեքը կազմել է 200 000-300 000 ՀՀ դրամ, սակայն Արեն Մկրտչյանը որևէ գումար չի վճարել վիրահատության համար։ Նշենք, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից սեպտեմբերի 8-ին՝ այդպես էլ չկատարելով անհրաժեշտ վճարումը:

Զարմանալին այն է, որ բոլոր հիվանդանոցներում վիրահատությունը կատարվում է բացառապես վճարումից հետո, իսկ թե ինչպես է ստացվել, որ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականը կարողացել է անվճար վիրահատվել, այնուհետև հանգիստ գնալ տուն, անհասկանալի է:

Նշենք նաև, որ եթե մեր տեղեկությունները սխալ են, ապա Արեն Մկրտչյանը կարող է ներկայացնել ՀԴՄ կտրոնը, որում կերևա, որ վճարումը կատարվել է վիրահատությունից առաջ՝ ինչպես պահանջվում է բժշկական հաստատություններում, այլ ոչ թե սույն հրապարակումից հետո:

Նույն շարքից