Հասարակություն 

Վարչապետի կինն այն մասին, թե ինչու է հրապարակել Փարիզում գնած իրերի լուսանկարը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ազատության հետ զրույցում, խոսելով այն հրապարակումների մասին, թե ինքը Փարիզում զինված թիկնապահների ուղեկցությամբ գնումներ է կատարել, հիշեցրեց, որ այդ մասին արդեն ֆեյսբուքյան իր էջում խոսել է և հրապարակել լուսանկարներ, թե ինչ է գնել:

Վարչապետի տիկնոջ խոսքերով, կարևոր է, որ բոլորն իմանան, թե ինչ է գնել, քանի որ հայաստանյան հանրությունը, լրատվամիջոցները սովոր են նմանատիպ վերնագրերին, որ վարչապետի կինը կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կինն արտերկյա այցի ժամանակ շրջայց են կատարել խանութներում. «Մեր հանրությունն այնքան սովոր է այդ վերնագրերին, որ կարող էր նույնացում գնալ իմ և որևէ պաշտոնյայի կնոջ միջև, ինչը ես չէի կարող հանդուրժել: Չէի կարող հանդուրժել, որ ինչ-որ մեկը մտածի, որ ես ինչ-որ պաշտոնյայի կնոջ նման գնացել եմ Փարիզ աշխատանքային այցով և գնումներ արել: Ընդ որում դա եղել է մասնավոր այց, ուղղակի ես հասկանում եմ, որ դրա ժամանակը չունեմ, դրա համար այն դարձրեցի աշխատանքային»:

 

Նույն շարքից