Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի կինը՝ «իր վարսահարդարին վարչապետի օգնական նշանակելու» մասին

analitik.am

Սոֆյա Նավասարդյանն առաջին օրերից աշխատել է վարչապետի հետ և նրան օգնել է քաղաքական իմիջի ձևավորման և պրոտոկոլային հարցերում: Ազատության հետ զրույցում  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ խոսելով այն տեղեկությունների մասին, թե իր վարսավիրը նշանակվել է վարչապետի օգնական:

Տիկին Հակոբյանի խոսքերով, Նավասարդյանը Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո գտել է իրենց, կապ հաստատել և առաջարկել իր ծառայությունները. «Նա ի սկզբանե աշխատել է վարչապետի հետ, ինձ հետ չի աշխատել: Նախկինում ես չեմ էլ ճանաչել նրան: Ամուսինս ընդունեց նրա առաջարկը, և նա սկսեց աշխատել: Դա իսկապես լուրջ աշխատանք է, որովհետև ոչ ոք, առավել ևս ամուսինս վարչապետ չի ծնվել: Ինչ վերաբերում է ինձ, Սոֆյա Նավասարդյանը, բացի ոճաբան և պրոտոկոլային հարցերի մասնագետ լինելը, նաև դիմահարդար է և վարսահարդար, ինչն առավելություն է, քանի որ հակառակ պարագայում պետք էր ունենալ առանձին մեկ դիմահարդար, մեկ վարսահարդար»:

Վարչապետի տիկինը նշել է, որ Նավասարդյանն իրեն ուղեկցել է արտասահմանյան այցերի ժամանակ. «Նշանակման անհրաժեշտություն առաջացել է: Հիշում եք, որ վարչապետը հայտարարեց միայն հայկական հագուստ կրելու մասին: Այդ հանձնարարականն ուղղված էր նաև Սոֆյա Նավասարդյանին, որովհետև նա  է նաև զբաղվում հագուստով, ինչը ծավալուն աշխատանք է»:

Նույն շարքից